Արցախ

Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող ռուս խաղաղապահների դիտակետները

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

Նշվում է, որ ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։