Արցախ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից ու առաջադրված քրեական գործից։ Նաև հրապարակվել է տեսանյութ։

Նշվում է, որ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին՝ Ստեփանակերտում, և տարվել Բաքու։ 

Նրա դեմ քրգործ է հարուցվել 2020թ. հոկտեմբերի 28-ին՝ ահաբեկչության, զինված խմբավորումներ հավաքելու և օժանդակելու, մարդկության դեմ հանցագործության և այլ մեղադրանքներով։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման համար։ 

Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։