Արցախ

Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է

ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանում փաստաբան են տրամադրել. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրան կպաշտպանի Ալով Սաֆարալիևը։ Վերջինս սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը: 

«Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել»,- գրել է փաստաբանը։

Նրա խոսքով ՝ Հարությունյանի առողջական և հոգեբանական վիճակը լավ է: