Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ չկա։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին, նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու և Բաքու տեղափոխելու մասին։