Արցախ

Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ 

«Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը։

Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն»,- ասված է հայտարարությունում։