Արցախ

Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ

Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․ 

«Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։ Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։

Աշխատանքին զուգահեռ՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։ Խումբն Արցախում կմնա մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական