Արցախ

Արցախցիներին կտրամադրվի 100.000դրամ աջակցություն՝ անկախ տարիքից. Տիգրան Խաչատրյան

Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։

Այս մասին այսօր մամուլի  ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Երկուշաբթի օրը մենք կհրապարակենք կարգը, իսկ երեքշաբթի օրվանից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմել։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,– նշեց Խաչատրյանը։