Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Հակարիի կամուրջը հատել է 21․103 տրանսպորտային միջոց։
Հաշվառում է անցել 84․956 անձ»,- ասել է նա։