Արցախ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը:

«Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը»- ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հարուցվել է 300 քրեական գործ և ավելի քան 300 մարդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: «Այդ գործերով մենք ապացույցներ ունենք»,- ասել է նա։