Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել 100․480 մարդ

Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է։ 

Հակարիի կամուրջը հատել է 21․076 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 83․457 անձ։

Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է 2083, վիրավորներինը՝ 272։ 

20․000-իվ ավել երեխա է հատել ՀՀ սահմանը։ 674 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։