Այսօր ժամը 14–ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Հաշվառված անձանց թիվը կազմում է 82827։ Հակարիի կամուրջը հատել է 21062 տրանսպորտային միջոց»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։