«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով պատրաստվում է 50,000-100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։