Արցախ

Արցախից Հայաստան է մուտք գործել 74.400 տեղահանված

Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 74.400 անձ է մուտք գործել Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Նա նշել է, որ Հակարիի կամուրջը հատել է 15.535 տրանսպորտային միջոց։ 55.248 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։ 17․153 անձ օգտվել է պետության տրամադրված կեցավայրերից։