Արցախ

Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի ՊԱԾ-ը հայտարարություն է տարածել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ։ Ադրբեջանը նրան մեղադրանք է առաջադրել մի շարք հոդվածներով։ 

Դրանք են՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն ապօրինի զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ) և 318.1 (օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջան)։