Արցախ

Ես ազատ, անվտանգ եմ. Արտակ Բեգլարյան

«Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատ, անվտանգ եմ: Թեև ես շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային, մասնավոր ատելություն պարունակող վիրավորանքներ, սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն ծանուցել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա:

Ես չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը անվտանգության նկատառումներից ելնելով»,- այս մասին իր «X»-ի էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։