Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱԻՆ 10 ավտոմեքենա մեկնել է Ստեփանակերտ՝ հրդեհի բռնկված տարածքում որոնողափրկարարական միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Ըստ նրանց, Ադրբեջանի ԱԻՆ-ից ուղարկվել է 50 հոգուց բաղկացած խումբ. «Նաև ԱԻՆ 53 մեքենա և անձնակազմ ՝ անհրաժեշտ սարքավորումներով, կուղարկվի Խոջալուի (Իվանյանի շրջան) մոտակայքում դաշտային հոսպիտալի տեղակայման համար»,- հայտնում են լրատվամիջոցները: