Արցախ

Հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտները. ԼՂ ՆԳՆ

ԼՂ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով բնակիչներին չայրել իրենց բնակարանները։

«Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարևոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։