Արցախ

ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ 

Նշվում է, որ նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր՝ 700, Գեղարքունիք՝ 833, Տավուշ՝ 268, Արմավիր՝ 147 անձ: