Արցախ

Արցախի ՔԿ-ն ԴՆԹ փորձաքննության համար տուժածների հարազատներին խնդրում է ներկայանալ

Արցախի քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ 

«Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ Արցախի քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»։