Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել: Ըստ ադրբեջանական Meydan TV-ի՝ զոհվածների թիվը 199 է։
Առայժմ Ադրբեջանի ՊՆ-ն չի բացահայտել զոհերի թիվը։ Լրատվամիջոցը սեփական հետաքննության արդյունքում է պարզել դա՝ տվյալներ հավաքագրելով սոցցանցերից, որոնք հաստատվել են շրջանների ղեկավարների կողմից։
Ըստ հրապարակման՝ այդ ցուցակում չեն ներառվել Ղարաբաղում ականների պայթյունի արդյունքում զոհված ոստիկանների և վերջին օրերին ավտովթարից զոհվածների անունները։
Զոհվածների ամբողջական ցանկը հասանելի է ադրբեջանական կայքում։