Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- գրել է նա։