Արցախ

«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- գրել է նա։