Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման մանրամասներ, սակայն, չեն ներկայացվում։
Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Խոջալուում (Իվանյան ավան) վերսկսվել են հերթական բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Ռամին Մամեդովի և Լեռնայի Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցչի միջև։