Արցախ

Անօթևան մնացած եղցահողցիները տարհանվել են, և արդեն հասել են Կոռնիձոր

Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Այս մասին հայտնում  է Արցախի տեղեկատվական շտաբը: