Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանն ուղղված։
Ինչպես նշվում է ՌԴ տեղեկագրում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողությամբ զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ հանձնվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք, մոտ 130 հազար զինամթերք։
Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար պաշարների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ՝ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիք։ Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։