Արցախ

Մարտունիում իրավիճակն անորոշ է, մարդիկ պատրաստվում են տարհանման

Մարտունիում իրավիճակն անորոշ է, մարդիկ պատրաստվում են տարհանման, բայց տեղյակ չեն՝ երբ և ինչպես է, Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին այս պահին Մարտունիում գտնվող բնակիչները։ 

Նրանց խոսքով՝ ապաստարաններից մարդիկ դուրս են եկել, այժմ իրենց տներում են, բայց հոսանք չկա քաղաքում։ 

«Հումանիտար բեռ Մարտունի չի հասել։ Միայն անչափահասներին կես հաց են տրամադրել»,- ասացին նրանք։

Հայկ Մագոյան