Ադրբեջանի իշխանությունները հատուկ կառավարական խումբ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի ինտեգրման հետ կապված հարցերի լուծման համար: Այս մասին Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ խումբը զբաղվելու է հումանիտար, տնտեսական եւ սոցիալական հարցերի լուծմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի և էթնիկ հայերի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ: