Արցախ

Բաքվից հայտնում են, որ պայմաններ են ստեղծում Լաչինի միջանցքով և Աղդամով սնունդ տեղափոխելու համար

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը նշանակվել է Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար:

Բաքվից հայտնում են նաև, որ պայմաններ է ստեղծում Կարմիր Խաչի համար Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղիով մթերք, դեղորայք և մանկական սնունդ տեղափոխելու, ինչպես նաև կազմակերպության ադրբեջանական և Ժնևյան գրասենյակների աշխատակիցներ ուղարկելու համար։