Արցախ

Հորդորում ենք դադարեցնել ԼՂ բնակչության համար օգնության հավաքումը․ ԱՍՀՆ

Չնայած ԱՍՀ նախարարության հորդորներին՝ մի շարք մասնավոր նախաձեռնություններ և խմբեր դեռևս շարունակում են հավաքել սնունդ ու հագուստ, տրամադրում են հաշվեհամարներ և կոչ անում փոխանցել գումար՝ ԼՂ բնակիչներին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

«Կրկին հորդորում ենք դադարեցնել որևէ ձևաչափով սննդի, հագուստի, գումարի հավաքումը՝ ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումից, առկա հնարավորությունների ոչ թիրախային տնօրինումից խուսափելու համար։ Պատասխանատու գերատեսչությունների կողմից անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են»,- ասված է հայտարարությունում։