Արցախ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել. Արցախի ՄԻՊ գրասենյակ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ ահասարսուռ հաղորդումներ է ստանում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ակտիվորեն իրականացվող ադրբեջանական տեղեկատվական տեռորի վերաբերյալ:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհետ կորածներին՝ անգամ դրա դիմաց գումար առաջարկելով:

Անհետ կորածների հարազատներից շատերը, ովքեր արդեն գտնվում են հոգեբանական խոցելի վիճակում, բողոքում են, որ Ադրբեջանը ահաբեկում է իրենց և սպառնում զանգերով ու տեքստային հաղորդագրություններով: 

Սա հայատյացության և էթնիկ ատելության ևս մեկ դրսևորում է, որը միայն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունը անվտանգության որևէ երաշխիք չի ունենա, եթե այն հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը: