Արցախ

ԼՂ-ում՝ փոխհրաձգության ժամանակ, ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում, վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 

Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ղարաբաղյան և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Տեղեկագրում նշվում է նաև, որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և մոտ 22 հազար միավոր զինամթերք:

Բացի այդ, 810 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 436 երեխա, շարունակում է մնալ խաղաղապահների տարածքում։ Կազմակերպվել է նրանց կեցությունը, սննդի և բուժօգնության հարցերը։