Արցախ

ՌԴ ՊՆ-ն Ասկերանի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտման 2 դեպք

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ինչպես գրված է ՌԴ ՊՆ տեղեկագրում, ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումներն սկսել են ռուսական խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանձնվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։

Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական պաշարների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ՝ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք։

Ռուսական խաղաղապահ զորախումբի հսկողության տակ շարունակում է մնալ 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Կազմակերպվում է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։