Արցախ

Հարվածներ են հասցվել բնակելի շինությունների, որոնց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չի եղել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։ 

«Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը»,- ասված է հայտարարությունում։