Արցախ

Ստացվել է ավելի քան 600 դիմում՝ անհետ կորածների վերաբերյալ․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում գրել է․ 

«Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք՝ գտնելու անհետ կորած համարվող իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին»,- գրել է Ստեփանյանը։