Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ամենշաբաթյա նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և նշել, որ իրավիճակի դրական տեղաշարժի հույսեր կան․
«Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի հույսեր կան։ Դա Լեռնային Ղարաբաղի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող ենք իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»։