Ըստ ԵՄ աղբյուրների՝ Եվրահանձնաժողովը 500․000 եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրումից տուժած բնակչությանը աջակցելու համար․
«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին՝ հոգալ իրենց հիմնական կարիքները դրամական օգնության միջոցով։ Նրանց միաժամանակ կտրամադրվի ապաստան և հոգեսոցիալական աջակցություն: Այս շտապ ֆինանսավորումը գալիս է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության, որը ԵՄ-ն այս տարվա սկզբին հատկացրել էր Լեռնային Ղարաբաղին», - ասված է հայտարարության մեջ։