Արցախ

«Մեր պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ամենշաբաթյա նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և նշել, որ իրավիճակի դրական տեղաշարժի հույսեր կան․

«Ես երեկ իմ եթերում նույնպես խոսեցի այդ մասին։ Ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել՝ կեցության, առողջապահական, սննդի և այլ վայրեր։ Այդ առումով կարող ենք արձանագրել, որ պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Սա, ըստ էության, համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որ մեր հայրենակիցները առանց վախի, արժանապատիվ ապրեն իրենց տներում», - հավելել է Փաշինյանը։