ՊԲ-ն սկսել է զենքի և զինամթերքի հանձնումը ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, կառավարվող հրթիռ, շարժական զենիթահրթիռային համակարգ»,- ասված է հայտարարությունում։