Արցախ

ԿԽՄԿ միջնորդությամբ օգնություն տեղափոխող բեռնատարները չեն հատել Լաչինի սահմանային անցակետը

ԿԽՄԿ միջնորդությամբ մարդասիրական օգնություն ԼՂ տեղափոխող 10 բեռնատարները չեն հատել Լաչինի սահմանային անցակետը։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

«Նախորդ օրերին բուժառուներ ենք տեղափոխել, մեքենաներն իրավիճակի հետ կապված մնացել են Գորիսում։ Այսօր այդ մեքենաները հետ են վերադարձել Ստեփանակերտ՝ տանելով բուժումն ավարտած բուժառուների և մեր թիմի անձնակազմից մի քանիսին»,- բացատրել է Ամատունին։