Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Այս մասին X-ի էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» քայլն է»,- գրել է Բեգլարյանը։