Արցախ

ԼՂ-ում գրանցվել է հրադադարի խախտման 5 դեպք․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է պահել 1340 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 607 երեխաների, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։