Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։