Ռուս խաղաղապահները ԼՂ երեք շրջաններից տարհանել են հինգ հազար մարդու՝ տրամադրելով հանգստի վայր ու սնունդ։
ՌԴ ՊՆ փոխանցմամբ․ «Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ»։