Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների հանդիպումը Եվլախում ավարտվել է։ ԼՂ-ի պատվիրակությունը դուրս է եկել Եվլախից՝ ուղևորվելով դեպի Ստեփանակերտ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում: