Արցախ

«Արդեն 35 ժամ է մարդիկ շարունակում են մնալ սառը նկուղներում»․ Արցախի ՄԻՊ

«Արդեն 35 ժամ է մարդիկ շարունակում են մնալ սառը նկուղներում»․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի եթերում գրել է․

«Ադրբեջանի ահաբեկչական հարձակման պատճառով արդեն 35 ժամ է, ինչ կենսական նշանակության ենթակառուցվածքների գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից։ 

Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ մնալով սառը նկուղներում՝ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական