Մարտակերտի բնակչությունը դուրս է եկել ապաստարաններից և իրենց տներում են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Մարտակերտի բնակիչներից։
«Քաղաքում իրադրությունը հանդարտ է, մարդիկ սպասողական դրության մեջ են»,- ասացին նրանք։
Հիշեցնենք՝ այսօր ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:
Հայկ Մագոյան