Արցախ

Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Նշվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի մահվան դեպք, որոնցից 5-ը երեխաներ են։