Արցախ

Ստեփանակերտի քաղաքացիները ճանապարհվել են օդանավակայան՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: 

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ: