Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ նրանց հետ դեռ կապ չի հաստատվել։