Արցախ

Ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊԲ-ն կրկին հերքել է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։